Մակրոնը հայտարարել Է, որ ցանկանում Է մասնակցել Ֆրանսիայի նախագահի ընտրություններին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ցանկանում Է մասնակցել ապրիլին երկրում կայանալիք նախագահական ընտրություններին, բայց պաշտոնապես իրեն թեկնածու չի հայտարարել։
Նա Parisien թերթի ընթերցողների հարցին այսպես Է պատասխանել. «Ոչ մի անհիմն սպասում չկա: Ես ցանկանում եմ:
Հենց որ սանիտարական պայմաններ լինեն, որոնք դա թույլ կտան, եւ ես այդ հարցն անձամբ ինձ համար հստակ դարձնեմ, ես կասեմ: Այդ որոշումը ամրապնդվում Է իմ ներսում: Ես պետք Է վստահ լինեմ, որ կկարողանամ այդքան հեռու գնալ, ինչպես ցանկանում եմ»,-ասել Է Մակրոնը: Ֆրանսիայի նախագահի ընտրություններն անցկացվելու են այս տարվա ապրիլին: