ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Մակրոնը երկրորդ հրատապ հանդիպումը կհրավիրի Ուկրաինայի և Եվրոպայում անվտանգության հարցերի քննարկման համար

Մակրոնը երկրորդ հրատապ հանդիպումը կհրավիրի Ուկրաինայի և Եվրոպայում անվտանգության հարցերի քննարկման համար

ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեք օրվա ընթացքում ԵՄ առաջնորդների արդեն երկրորդ հրատապ հանդիպումը կհրավիրի Ուկրաինայի և Եվրոպայում անվտանգության հարցերի վերաբերյալ քննարկման համար, տեղեկացնում է Reuters-ը։

Նշվում է, որ հրավիրված երկրների թվում են Նորվեգիան, Կանադան, Բալթյան երկրները, Չեխիան, Հունաստանը, Ֆինլանդիան, Ռումինիան, Շվեդիան և Բելգիան:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Չեխիան, Ռումինիան և Սլովենիան վրդովված էին, որ իրենց առաջին հանդիպմանը չեն հրավիրել:

Նշենք, որ Սլովենիան կրկին չկա ցուցակում։

 

  • Կիսվել: