ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ՄԱԿ-ի ԱԽ-ն երկուշաբթի նիստ կգումարի՝ Իրանին Իսրայելի հասցրած հարվածների առիթով

ՄԱԿ-ի ԱԽ-ն երկուշաբթի նիստ կգումարի՝ Իրանին Իսրայելի հասցրած հարվածների առիթով

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վաղը՝ հոկտեմբերի 28-ին նիստ կգումարի Իրանի վրա Իսրայելի պատասխան հարվածների առիթով, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցչությանը։
Նշենք, որ ավելի վաղ Իրանը խնդրել էր Անվտանգության խորհրդի նիստ անցկացնել՝ նշելով, որ Իսրայելը խախտել է միջազգային իրավունքը՝ երկրի տարածքին ուղղակի հարվածներ հասցնելով։
 
«Անվտանգության խորհրդին ուղղված նամակում ՄԱԿ-ում Իրանի մշտական առաքելությունը նշել է, որ Իսրայելի գործողությունները պարունակում են Իրանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ լուրջ խախտում, ինչպես նաև միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության կոպտագույն խախտում»,-նշում է լրատվամիջոցը։
ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Դենի Դանոնն իր հերթին ասել է, որ Իրանի խնդրանքը Իսրայելին վնասելու հերթական փորձն է, այս անգամ քաղաքական ասպարեզում` խոստանալով պաշտպանել Իսրայելի իրավունքները:
Դանոնը «ծիծաղելի» է անվանել այն պնդումները, թե Իսրայելը խախտել է միջազգային իրավունքը։
«Քանի դեռ Իրանը շարունակում է սպառնալ և փորձել վնասել մեզ, նա կվճարի դրա համար», - ասել է Դանոնը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: