ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենն այցելել է Ուկրաինա
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին իր թվիթերյան էջում գրել է, որ Ուկրաինայում է։
«Ես Կիևի էլեկտրական ենթակայանում եմ, որը Ուկրաինայի էներգետիկ համակարգի կարևոր մասն է՝ անհրաժեշտ միջուկային անվտանգության համար»,-նշել է նա։
Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ն հաղորդել էր, որ Զապորոժիեի ԱԷԿ-ում շուտով նախատեսվում է անձնակազմի փոփոխություն։ Ըստ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության, հունվարին կադրերի ռոտացիա է տեղի ունեցել Խմելնիցկի ատոմակայանում։