Լուկաշենկոն հայտարարել է, որ մարդկանց պատրաստում է նախագահի պաշտոնից իր հեռանալուն
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հանրապետության բնակիչներին նախապատրաստում է պետության ղեկավարի պաշտոնից իր հետագա հեռանալուն:
՛՛30 տարին շատ բան է, խելագարվել կարելի է։ Եզակի մարդիկ են, ովքեր աշխատում են 30 տարի [նախագահի պաշտոնում]՛՛։ Եվ մարդիկ սովորել են. ահա նա, և այլևս ոչ ոք: Դա սխալ է: Ես պատրաստում եմ մարդկանց իմ հեռանալուն, չեմ ուզում, որ ինչ-որ հիասթափություն կամ ձախողում լինի՛՛,-ասել է նա ՛՛Ռոսիա-1՛՛ հեռուստաալիքի ՛՛Վեստի նեդելի՛՛ հաղորդմանը տված հարցազրույցում՛։
՛՛Մենք (Բելառուսի) Սահմանադրությունը վերջերս փոփոխությունների տակ ենք դրել։ Բայց մենք փոփոխություն չենք ուզում, որ ինչ-որ հեղափոխություն լինի։ Ես ոչ թե հեղափոխական, այլ էվոլյուցիոն փոփոխությունների կողմնակից եմ։ Եվ մենք այս տարիների ընթացքում շատ բան ենք արել, որպեսզի կառուցենք այն, ինչ դուք հիմա տեսնում եք։ Ինչ-որ մեկին դուր է գալիս, դուր չի գալիս, բայց մարդիկ, ընդհանուր առմամբ, իրենց հարմարավետ են զգում՛,-հավելել Է Լուկաշենկոն: