հինգշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2026
Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը

Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հուլիսի 2-ին հայտարարել է, որ խորհրդարանական կուսակցությունները համաձայնության են եկել վերացնելու սահմանադրական դրույթը, որով արգելվում է միջուկային զենքի տեղակայումը երկրի տարածքում։ Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը։

«Աշխարհաքաղաքական իրավիճակը վատթարանում է։ Մեր սահմանադրությունը գրվել է այն ժամանակ, երբ աշխարհաքաղաքական պայմանները բոլորովին այլ էին»,- ասել է նա։

Նաուսեդան նշել է, որ ներկայում Լիտվայում միջուկային զենք տեղակայելու անմիջական ծրագրեր չկան, սակայն այդ դրույթի հանելը կերաշխավորի, որ երկիրը ապագայում սահմանափակված չի լինի, եթե անվտանգային պայմանները փոխվեն։

 

  • Կիսվել: