շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Լիբիայի նավթային ընկերությունը հայտարարել է արտակարգ դրություն

Լիբիայի նավթային ընկերությունը հայտարարել է արտակարգ դրություն

Լիբիայի նավթային ընկերությունն արտակարգ դրություն է հայտարարել երկրի հինգ նավահանգիստներից նավթի արտահանման կասեցման պատճառով, վկայակոչելով ընկերության հայտարարությունը՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Լիբիական նավթային ընկերությունն արտակարգ դրություն է հայտարարում՝ Ալ-Բարիկա, Ռաս Լյանուֆ, Ալ Հարիկա, Զայթունիա և Աս-Սադրա նավահանգիստներում նավթի առաքման դադարեցմամբ»:

Նավահանգիստներում, համաձայն ընկերության տվյալների, առաքումների դադարի մասին տեղեկությունը ստացվել է նավթահանքերի հարցերով վարչության ղեկավար, գեներալ Նաջի ալ-Մագրիբիից:

Նշվում է, որ Լիբիայի ազգային բանակի հրամանատար Հաֆթար Խալիֆան ավելի վաղ հրահանգել էր հինգ նավահանգիստներում դադարեցնել բեռնաթափման գործընթացը:

  • Կիսվել: