Լիբանանը չի ներառվել հրադադարի համաձայնագրում․ Թրամփ
Լիբանանը չի ներառվել հրադադարի համաձայնագրում: Այս մասին PBS-ի եթերում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Հեզբոլլահի պատճառով մենք Լիբանանը չներառեցինք հրադադարի համաձայնագրում, և Իրանը գիտի դա»,-ասել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լիբանանի վրա Իսրայելի հարվածների հետևանքով Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը։


