շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Լիբանանի խորհրդարանի նախագահը չի հաստատել նոր կառավարության կազմը

Լիբանանի խորհրդարանի նախագահը չի հաստատել նոր կառավարության կազմը

Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի, վարչապետ Նաֆավ Սալամի և խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրիի միջև տարաձայնությունները ձգձգում են հանրապետության նոր կառավարության ստեղծումը։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է Բաաբդա նախագահական պալատի աղբյուրը։

Նա, մասնավորապես, ասել է. «Խոսնակ Բերրին, որը շիա համայնքի քաղաքական առաջնորդն է, հրաժարվել է հաստատել վարչապետի ներկայացրած 24 նախարարների ցուցակը»:

Նշվում է, որ Գործակալության զրուցակիցը խնդիրը բացատրել է, որ շիական «Ամալ» և «Հըզբոլլահ» շարժումները ցանկանում են կառավարությունում հինգ ներկայացուցիչ ունենալ, ինչը թույլ կտա նրանց հետագայում արգելափակել կառավարության որոշումները։ Նախագահ Աունը և վարչապետ Սալամը, սակայն, պնդում են, որ շիական քվոտայով հինգերորդ նախարարը պետք է լինի անկախ:

Քրիստոնեական կուսակցություններն էլ կտրուկ դեմ են արտահայտվել շիա համայնքին ֆինանսների նախարարի պաշտոն տրամադրելուն՝ պահանջելով նախարարական պաշտոնների ռոտացիա՝ հաշվի առնելով, որ շիաները ղեկավարում են ֆինանսների նախարարությունը 2014 թվականից։

«Արդյունքում կառավարական ճգնաժամ է առաջացել, և Բերրին, իսկ հետո Սալամը հերթով հեռացել են պալատից՝ առանց որևէ հայտարարություն անելու»,- ասել է աղբյուրը:

Ինչպես հայտնի է՝ Լիբանանի դավանաբանական կառուցվածքի համաձայն՝ հանրապետության նախագահն առաջադրվում է քրիստոնյա մարոնիտների համայնքից, վարչապետի պաշտոնը պատկանում է սուննիներին, իսկ խորհրդարանի նախագահինը՝ շիաներին:

  • Կիսվել: