երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
ԼՂ հակամարտության սրման հետևանքով առնվազն 53 խաղաղ զոհ կա, ավերված շինությունների մեծ մասը գտնվում է ԼՂ տարածքում. ՄԱԿ

ԼՂ հակամարտության սրման հետևանքով առնվազն 53 խաղաղ զոհ կա, ավերված շինությունների մեծ մասը գտնվում է ԼՂ տարածքում. ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրացման ֆոնին զոհվել է առնվազն 53 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երեխաներ: Բացի այդ, փլուզվել են բազմաթիվ շինություններ, այդ թվում՝ տներ, դպրոցներ, քաղաքացիական այլ օբյեկտներ: Ինչպես նշում է ohchr.org կայքը, հանձնակատարի գրասենյակում ընդգծել են, որ ավերված շինությունների մեծ մասը գտնվում է ԼՂ տարածքում:

«Խոր անհանգստություն է առաջացնում այն փաստը, որ վերջին օրերին ականատես ենք լինում՝ ինչպես են բնակավայրերը դառնում թիրախ և հրետակոծվում ծանր զինատեսակներից»,-նշել է հանձնակատարը:

Բացի այդ, պաշտոնյան ուշադրություն է հրավիրել խոր անհանգստություն առաջացնելող տեղեկություններին առ այն, որ հակամարտության գոտում կասետային ռազմամթերք է կիրառվել:

  • Կիսվել: