Լենինգրադի մարզում կործանվել է Մի-28 ուղղաթիռ. անձնակազմը զոհվել է
Լենինգրադի մարզում կործանվել է Մի-28 ուղղաթիռ, անձնակազմը զոհվել է, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ դեպքի վայր է ժամանել որոնողափրկարարական խումբը։
«2025 թվականի մարտի 18-ին Լենինգրադի մարզի օդային տարածքում պլանային ուսումնական թռիչք կատարելիս Մի-28 ուղղաթիռ է կործանվել։ Ինքնաթիռը կործանվել է ամայի տարածքում՝ բնակեցված վայրերից հեռու։ Անձնակազմը զոհվել է»,-հայտնել են ՊՆ-ից։
Գերատեսչությունից պարզաբանել են, որ «թռիչքն իրականացվել է առանց մարտական լրակազմի։ «Դեպքի վայր է ժամանել որոնողափրկարարական խումբը։ Ավիավթարի վայր է մեկնել օդատիեզերական ուժերի հանձնաժողովը»,-հավելել են ՌԴ Պաշտպանության նախարարությունից։