ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Լեհաստանում խորհրդարանական ընտրություններ են

Լեհաստանում խորհրդարանական ընտրություններ են

Լեհաստանում այսօր մեկնարկել են հերթական խորհրդարանական ընտրությունները։ Լեհաստանի քաղաքացիները պետք է ընտրեն  սեյմի (խորհրդարանի ստորին պալատ)  460 պատգամավոր և սենատի (վերին պալատ)  100 պատգամավոր:

«Ռիա Նովոստի»-ին գրում է, որ ընտրական տեղամասերը բացվել են տեղի ժամանակով 7:00-ին և կփակվեն 21:00-ին:

Ընտրություններին կուսակցությունների համար անցողիկ շեմը համարվում է 5 %-ը, իսկ կոալիցիաների համար՝ 8%-ը:

Նշվում է, որ ընտրությանը մասնակցելու իրավունք ունի 30 111 281 ընտրող:  Ընտրությունների անցկացման համար բացվել է 27 415 ընտրական տեղամաս, որոնցից 329-ը՝ արտասահմանում, 5-ը նավերի վրա: Արտասահմանում ամենաշատ ընտրական տեղամասեր բացվել են ԱՄՆ-ում՝ 48, Մեծ Բրիտանիայում՝ 54 և Գերմանիայում՝ 23:

Ըստ պետական ընտրական հանձնաժողվի հաշվարկների՝ սեյմում պատգամավորական 1 տեղի համար պայքարելու է 11 թեկնածու, իսկ 460 պատգամավորական մանդատի համար՝ 5112 թեկնածու:

 

  • Կիսվել: