երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Լեհաստանն ու Իտալիան իրենց քաղաքացիներին կոչ են արել անհապաղ լքել Իրանը

Լեհաստանն ու Իտալիան իրենց քաղաքացիներին կոչ են արել անհապաղ լքել Իրանը

Լեհաստանի և Իտալիայի Արտաքին գործերի նախարարությունները կոչ են արել իրենց քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Reuters-ը գրել էր, որ ԱՄՆ-ն պատրաստվում է 24 ժամվա ընթացքում ռազմական միջամտության դիմել Իրանի նկատմամբ։

Հավելենք նաև, որ դրանից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանում ցուցարարներին հորդորել էր շարունակել բողոքի ակցիաները՝ վստահեցնելով, որ ՛՛օգնությունը ճանապարհին է՛՛։

Հիշեցնենք, որ Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։

Ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:

Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։

Հունվարի 8-ին Իրանում տեղի են ունեցել ամենամասշտաբային բողոքի ցույցերը, որոնք հրահրվել էին 1979 թվականին տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչով: Այնուհետև փողոց էին դուրս եկել գործող իշխանության կողմնակիցները։

 

 

  • Կիսվել: