Լեհաստանի վարչապետը ստուգել է ռազմական ամրությունների կառուցումը ՌԴ-ի հետ սահմանին
Այսօր Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն այցելել է Ռուսաստանի Կալինինգրադի մարզի հետ լեհական սահման, որպեսզի ստուգի ռազմական ամրությունների կառուցումը արեւելյան սահմանի երկայնքով, տեղեկացնում է Associated Press-ը։
Նշվում է, որ Տուսկ ամրությունների կառուցումն անվանել է «խաղաղության գործում ներդրում»:
«Որքան ավելի լավ է պահպանվում լեհական սահմանը, այնքան ավելի դժվար է դրա հասանելիությունը նրանց համար, ովքեր վատ մտադրություններ ունեն»,- ասել է Տուսկը Դաբրովկա գյուղի մոտ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: