ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Լեհաստանի վարչապետ առաջարկում է դիտարկել ՌԴ-ի հետ սահմանին եվրոպական զորքերի ներկայության ավելացման հնարավորությունը

Լեհաստանի վարչապետ առաջարկում է դիտարկել ՌԴ-ի հետ սահմանին եվրոպական զորքերի ներկայության ավելացման հնարավորությունը

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն առաջարկել է դիտարկել Ռուսաստանի հետ սահմանին եվրոպական զորքերի ներկայության ավելացման հնարավորությունը, հայտնում են տեղաական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ վարչապետն ասել է, որ Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի ընթացքում կանդրադառնա նաև Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմաններին եվրոպական զորքերի և ՆԱՏՕ-ի զորքերի ներկայության ավելացման անհրաժեշտությանը:

Հավելենք, որ Բրյուսելում մեկնարկել է ԵՄ առաջնորդների արտահերթ նիստը, որին մասնակցում է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

 

  • Կիսվել: