Լավրովը հանդիպել է Ալիևի ներկայացուցչի հետ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 9-ին հանդիպել է աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Խալաֆովի հետ, հայտնում է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը։
Նշվում է, որ տեղի է ունեցել մտքերի փոխանակում ռազմավարական գործընկերության և դաշինքի համատեքստում ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ։ Շոշափվել են մի շարք արդի միջազգային և տարածաշրջանային խնդիրներ։
Քննարկվել են Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների համաժողովի օրակարգի առանցքային հարցերը և 2025-2026 թվականներին Ադրբեջանի նախագահության ժամանակահատվածում այդ հարթակում համատեղ աշխատանքի խնդիրները, ներառյալ՝ ասոցիացիան եվրասիական տարածքում բազմակողմ համագործակցության ընդհանուր համակարգի ինտեգրման համատեքստում։