Լավրովը դեմ չէ ԱՄՆ-ի հետ ռազմավարական կայունության շուրջ երկխոսության վերականգնմանը
Ռուսաստանը համաձայն է, որ ԱՄՆ-ի հետ ռազմավարական կայունության շուրջ երկխոսությունը պետք է վերականգնվի, և պատրաստ է բանակցությունների բոլոր ոլորտներում, ինչը կարելի է անել նոր START պայմանագրի սկզբունքների հիման վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշվում է, որ նա, մասնավորապես, ասել է. «Երկխոսությունը կարող է վերականգնվել բացառապես այն սկզբունքներին վերադառնալու հիման վրա, որոնք ընկած են Ռազմավարական սպառազինությունների կրճատման պայմանագրի հիմքում»: