շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Լավրովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային և երկկողմ հետաքրքրության հարցեր

Լավրովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային և երկկողմ հետաքրքրության հարցեր

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել: Սերգեյ Լավրովը և Հաքան Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային և երկկողմ հետաքրքրության հարցեր, ընդգծել Վալդիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի ձեռք բերած համաձայնությունների կյանքի կոչման կարևորությունը:

ՌԴ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ դիվանագետների օրակարգում է եղել իրավիճակը Սիրիայում: Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումներն այդ թվում՝ Մերձավոր Արևելքի և Ուկրաինայի հետ կապված հարցերում:

Նախարարները զրուցել էին նաև հունվարի 31-ին, հիմնական թեման ևս եղել է Սիրիան:

  • Կիսվել: