շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Լավրովն ու Էրդողանը կարճ զրույց են ունեցել G20-ի գագաթնաժողովի մեկնարկից առաջ

Լավրովն ու Էրդողանը կարճ զրույց են ունեցել G20-ի գագաթնաժողովի մեկնարկից առաջ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովի առաջին լիագումար նիստի մեկնարկից առաջ զրուցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես հաղորդվում է՝ դատելով հրապարակված կադրերից՝ Լավրովն ու Էրդողանը կարճ զրույց են վարել։

G20-ի գագաթնաժողովն անցկացվում է Ռիո դե Ժանեյրոյում նոյեմբերի 18-19-ը։ Լավրովը գլխավորում է ռուսական պատվիրակությունը։

  • Կիսվել: