երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
Կընդլայնվի Իրանի և Ադրբեջանի մաքսային համագործակցությունը

Կընդլայնվի Իրանի և Ադրբեջանի մաքսային համագործակցությունը

Իրանի և Ադրբեջանի Հանրապետության Աստարայի մաքսատան գլխավոր տնօրենները պայմանավորվել են հեշտացնել և ընդլայնել տարանցիկ բեռնատարների երթևեկությունը և նվազեցնել դրանց երթևեկության խցանումը երկու երկրների սահմանին, գրում է parstoday.com-ը:

Աստարա սահմանային նավահանգիստը գտնվում է Կասպից ծովում և ցամաքային, ծովային և երկաթուղային սահմաններով կապված է Ադրբեջանի Հանրապետության հետ։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Աստարայի մաքսային ծառայության գլխավոր տնօրենի և Ադրբեջանի մաքսատան աշխատակիցների հանդիպման ժամանակ Աստարայի մաքսային ծառայության ղեկավար Սաիդ Նադերին քննադատել է Ադրբեջանի մաքսատան կողմից տարանցիկ բեռնատարների դանդաղ ընդունման գործընթացը։

Նադերին ընդգծել է Իրանի կողմից արտահանման և տարանցիկ բեռնատարների քանակի ընդունման ավելացումը, այդ խնդիրների լուծման համար համատեղ սահմանային կամուրջի վերանորոգման անհրաժեշտությունը։

Իրանի և Ադրբեջանի Հանրապետության Աստարայի մաքսատների գլխավոր տնօրենները պայմանավորվել են երկու երկրերի կողմից մեծացնել բեռնատարների ընդունումը և արագացնել մաքսազերծումը:

  • Կիսվել: