ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Կյանքից հեռացել է Սերբիայի նախկին նախագահ Միլան Միլուտինովիչը

Կյանքից հեռացել է Սերբիայի նախկին նախագահ Միլան Միլուտինովիչը

Հուլիսի 2-ին 81 տարեկանում կյանքից հեռացել է Սերբիայի նախկին նախագահ Միլան Միլուտինովիչը: Այս մասին հայտնել է Սոցիալիստական կուսակցության ղեկավար, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչը, տեղեկացնում է Radio Free Europe-ը։

Միլուտինովիչը զբաղեցնում էր Հարավսլավիայի Միութենական Հանրապետության կազմում գտնվող Սերբիայի նախագահի պաշտոնը 1997-2002 թթ․-ին։

Նա մերձավոր զինակիցն էր համարվում Հարավսլավիայի նախագահ Սլոբոդան Միլոշևիչի, որին ռազմական հանցագործությունների մեղադրանք ներկայացվեց։

Միլուտինովիչը նույնպես մեղադրվել է ՄԱԿ-ի Միջազգային քրեական տրիբունալի կողմից Հաագայում 1999 թ․-ին։ 2003-ին նա հանձնվել է տրիբունալին և 2009-ին արդարացվել մեղադրանքի բոլոր կետերով։

  • Կիսվել: