Կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Ռիչարդ Չեմբերլենը
90 տարեկան հասակում մահացել է ամերիկացի դերասան Ռիչարդ Չեմբերլենը: Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Մահացել է Ռիչարդ Չեմբերլենը, ով հայտնի է դարձել 1960-ականների «Բժիշկ Քիլդար» բժշկական սերիալում:
Նա 90 տարեկան է»,- ասված է հայտարարության մեջ։
Ինչպես նշում է հրատարակությունը, դերասանը մահացել է մարտի 29-ի ուշ երեկոյան տեղական ժամանակով ինսուլտից հետո առաջացած բարդություններից:։