Կուրսկում ուկրաինական զորքը շրջափակման մեջ չէ. աղբյուր
Ուկրաինացի զինվորները նահանջել են Կուրսկի մարզում, սակայն ռուսական զորքերի կողմից շրջափակման մեջ չեն հայտնվել։ Սա հակասում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պնդումներին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Գործակալությունը նշում է, որ անցյալ շաբաթ Սպիտակ տուն ուղարկված ամերիկյան հետախուզության տվյալների համաձայն՝ ուկրաինական զորքերը բախվում են ռուսական ուժեղ ճնշմանը, սակայն շրջապատված չեն։
Չնայած այս տեղեկատվությանը՝ Թրամփը և Պուտինը շարունակում են պնդել Կուրսկի մարզում ուկրաինական զորքերի շրջափակման մասին։