երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Կրկին հանդիպել են Ադրբեջանի նախագահի օգնականն ու Ադրբեջանում Իրանի դեսպանը

Կրկին հանդիպել են Ադրբեջանի նախագահի օգնականն ու Ադրբեջանում Իրանի դեսպանը

Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը կրկին հանդիպել է Ադրբեջանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավիի հետ:

Այս մասին Ադրբեջանում Իրանի դեսպանը գրել է իր թվիթերյան հաշվում։

«Մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ ես առիթ ունեցա հանդիպելու Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ: Մեր զրույցի ընթացքում քննարկեցինք ներկա իրավիճակը և ապագայի ծրագրերը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասված է դեսպանի հրապարակման մեջ:

Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության 

վարչության պետ Հիքմեթ Հաջիևը և Ադրբեջանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյիդ 

Աբբաս Մուսավին հանդիպել էին նաև սեպտեմբերի 14-ին:

Ինչպես գիտենք, Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները սրվել են վերջին մի քանի օրերին, երբ տեղեկություն եղավ, որ ադրբեջանցիները Գորիս-Կապան ճանապարհին ստուգում են իրանական բեռնատարները և նույնիսկ գումար պահանջում իրանցի վարորդներից։

  • Կիսվել: