չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Կրեմլը պատասխանել է Թրամփի խոստումին՝ հաղթանակի դեպքում բաժանել Ռուսաստանը և Չինաստանը

Կրեմլը պատասխանել է Թրամփի խոստումին՝ հաղթանակի դեպքում բաժանել Ռուսաստանը և Չինաստանը

Ռուսաստանի և Չինաստանի միջև համագործակցությունն ուղղված չէ այլ երկրների դեմ, ուստի պարզ չէ, թե ինչու է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը ցանկանում նրանց տարանջատել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Անհասկանալի է, թե ինչու է անհրաժեշտ տարանջատումը, ինչու է պետք միջամտել Ռուսաստանի և Չինաստանի համագործակցությանը։ Որովհետև այս համագործակցությունը իսկապես ռազմավարական գործընկերության առանձնահատուկ, արտոնյալ բնույթ ունի»,- ասել է Պեսկովը։

Նա նշել է, որ Մոսկվայի և Պեկինի համագործակցության հիմնական առանձնահատկությունն այն է, որ այն ուղղված է ոչ թե երրորդ երկրների դեմ, այլ երկու երկրների ժողովուրդների շահերին։

  • Կիսվել: