հինգշաբթի, նոյեմբեր 12
12 / 11 / 2026
Կրեմլը հայտարարել է, որ Բրիտանիայում ամերիկացի զինծառայողի ձերբակալությունը ՌԴ-ի հետ կապ չունի

Կրեմլը հայտարարել է, որ Բրիտանիայում ամերիկացի զինծառայողի ձերբակալությունը ՌԴ-ի հետ կապ չունի

Մեծ Բրիտանիայում լրտեսության կասկածանքով ԱՄՆ զինծառայողի ձերբակալությունը կապ չունի Ռուսաստանի հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այս ձերբակալությունը մեզ հետ որևէ կապ չունի։ Մենք չգիտենք, թե ինչի հետ է այն կապված։ Մենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերում», - ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով միջադեպը։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը ձերբակալել էր ԱՄՆ զինծառայողի՝ ազգային անվտանգության մասին օրենքը խախտելու կասկածանքով։ Խոսքը Ռուսաստանի օգտին ենթադրյալ լրտեսության մասին է։

 

  • Կիսվել: