Կրեմլը չի կարող խառնվել ընտանեկան, առավել ևս գործնական հարաբերություններին. Պեսկովը՝ Wildberries-ի շուրջ սկանդալի մասին
Կրեմլը չի կարող միջամտել Wildberries առցանց առևտրի հարթակի և Russ ընկերությունների խմբի միաձուլման հետ կապված իրավիճակին։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք ոչ մի կերպ չենք կարող խառնվել որևէ ընտանեկան հարաբերությունների կամ առավել ևս գործնական հարաբերություններին»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նա նշել է, որ լրատվամիջոցների ձեռքի տակ է հայտնվել նամակը՝ ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին. դրա հեղինակները ՌԴ նախագահին են դիմել Wildberries-ի և Russ-ի միաձուլման բիզնես ծրագրին աջակցելու խնդրանքով։
«Իրոք, լրատվամիջոցները նախկինում հարցրել են այս որոշմանն աջակցելու նախագահի հրամանի մասին: Դրան կարելի է զուտ աջակցել, այսինքն՝ մենք կատարողներ չենք, այստեղ պահանջվում են ինչ-որ կորպորատիվ գործողությունների:Եվ մենք չենք կարող միջամտել այս գործողություններին կամ ընտանեկան հարաբերություններին: Ուստի այս թեման մեր իրավասություններից դուրս է»,- եզրափակել է Պեսկովը։