Կրեմլը արձագանքել է մեկ ամսով կրակը դադարեցնելու Զելենսկու առաջարկին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով Վլադիմիր Զելենսկու՝ կրակը 30 օրով դադարեցնելու առաջարկի մասին, նշել է, որ առանց բոլոր նրբությունների կարգավորման դա անհնար է։
Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրադադար է հայտարարել Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 80-ամյակի առթիվ՝ մայիսի 7-ի լույս 8-ի կեսգիշերից մինչև մայիսի 10-ի լույս 11-ի կեսգիշերը։ Ի պատասխան՝ Վլադիմիր Զելենսկին առաջարկեց հրադադար առնվազն 30 օրով։
«Մենք տեսել ենք, բայց եթե խոսքը նման երկարատև դադարեցման մասին է, ապա այստեղ կարևոր են նրբությունները, որոնց մասին (ՌԴ) նախագահ Պուտինը խոսել է Կրեմլում: Դա ևս կարևոր է, բայց առանց այս հարցերի պատասխանի դժվար է գնալ նման երկարատև հրադադարի: Նախագահ Պուտինը խոսել է այս մասին, մենք պետք է ամեն անգամ հիշենք այդ խոսքերը», – լրագրողներին ասել է Պեսկովը:
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։