շաբաթ, օգոստոս 22
22 / 8 / 2026
Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ի հարձակումից նույն ընտանիքից զոհվել է երկու երեխա, վիրավորվել՝ երկու մեծահասակ

Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ի հարձակումից նույն ընտանիքից զոհվել է երկու երեխա, վիրավորվել՝ երկու մեծահասակ

Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ի հարձակումից զոհվել է երկու երեխա, երկու մեծահասակ էլ վիրավորվել է։

Նահանգապետի խոսքով՝ նրանք նույն ընտանիքի անդամներ են։

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Եյսկի շրջանի բնակելի շենքերի և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա։

ԱԹՍ–ի բեկորներն ընկել են նաև ձեռնարկության վրա, որը գտնվում է նավահանգստի տարածքում։ Հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվում։

  • Կիսվել: