Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 2786-ի
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում էբոլա վիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 5794-ի, իսկ հիվանդությունից մահացել է 2786 մարդ, հայտնել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Հանրային առողջության ազգային ինստիտուտը, տեղեկացնում է Associated Press-ը:
Գերատեսչության հրապարակած զեկույցում, մասնավորապես, ասված է. «Վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է վարակման 81 նոր դեպք և մահվան 42 դեպք, իսկ 24 մարդ ապաքինվել է։ Այսպիսով՝ համավարակի սկզբից ի վեր դեպքերի ընդհանուր թիվը հասել է 5 794-ի, իսկ մահվան դեպքերինը՝ 2 786-ի»:
Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության իշխանությունները սկսել են բնակչությանը պատվաստել Էբոլա վիրուսի դեմ։



