Կոնգոյի մայրաքաղաքում ջրհեղեղի հետևանքով զոհեր կան
Կոնգոյի մայրաքաղաք Կինշասայում ուժեղ ջրհեղեղն առնվազն ութ մարդու կյանք է խլել, տեղեկացնում է Associated Press-ը։
Նշվում է, որ առողջապահության նախարար Պատրիսյեն Նգոնգոն հայտնել է, որ ուրբաթ օրվա հեղեղման ժամանակ մահվան դեպքերի զգալի մասը պատերի փլուզման պատճառով է եղել։
Ջրհեղեղը վնասել է օդանավակայան տանող գլխավոր ճանապարհը, սակայն 72 ժամվա ընթացքում ճանապարհը բաց կլինի տրանսպորտի բոլոր տեսակների համար։ Ճանապարհը նաև կապում է Կինշասային մնացած Կոնգոյի հետ, և պաշտոնյաները անհանգստանում են առևտրի վրա ունեցած հետևանքներից: