Կոբախիձեն ու Ալիևն ընդգծել են, որ Հարավային Կովկասի խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի երկրները
Անթալիայի դիվանագիտության ֆորումի ընթացքում հանդիպել են Վրաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը:
Իրակլի Կոբախիձեն և Իլհամ Ալիևն ընդգծել են երկու երկրի հարաբերությունների բարեկամական և ռազմավարական բնույթը: Անդրադարձ է եղել առևտրատնտեսական, մշակութային և այլ ոլորտներում գործակցության ընդլայնմանը:
Նշվել է, որ Հարավային Կովկասում առկա խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի երկրները։