երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Կոբախիձեն անարդար է համարել Վրաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի նոր բանաձևը

Կոբախիձեն անարդար է համարել Վրաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի նոր բանաձևը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը նույնքան անարդյունավետ կլինի, որքան նախորդները, գրում է akhaltskha.net-ը:

Նրա խոսքով՝ «Եվրախորհրդարանում կոնկրետ ուժեր չեն կարողանում հաշտվել այն փաստի հետ, որ Վրաստանում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ չբացվեց:

Նա հայտարարել է, որ չորեքշաբթի ընդունված բանաձևն անարդար է այն մասով, որտեղ խոսվում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչներին պատժելու և գլխավոր ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը հովանավորելու մասին:

Կոբախիձեն հայտնում է, որ Վրաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ Եվրահանձնաժողովի եզրակացության հրապարակումը նախատեսված էր հոկտեմբերի 20-ին, սակայն հոկտեմբերի 26-ին Վրաստանի խորհրդարանի ընտրության պատճառով այն հետաձգվել է մինչև հոկտեմբերի 30-ը։

Ըստ Վրաստանի վարչապետի՝ դա վկայում է, որ Եվրախորհրդարանում աջակցում են վրացական ընդդիմությանը և շեշտադրումը տեղափոխում են հետընտրական

©️ #AkhaltskhaNet https://akhaltskha.net/?p=86876

  • Կիսվել: