ուրբաթ, հուլիս 3
3 / 7 / 2026
Կիևում հունիսի 3-ը սգո օր է հայտարարվել

Կիևում հունիսի 3-ը սգո օր է հայտարարվել

Կիևում հունիսի 3-ը սգո օր է հայտարարվել: Ավելի վաղ Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային` երկրի վրա արձակելով ավելի քան 70 հրթիռ և գրեթե 500 անօդաչու: Կիևում առնվազն 17 մարդ զոհվել է, 90-ը՝ վիրավորվել: Ուղիղ հարվածի տակ է հայտնվել 20 բնակելի շենք:

Ռուսական գրոհից առաջ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին բնակիչներին նախազգուշացրել էր զանգվածային հարվածի հնարավորության մասին:

Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության՝ Կիևի մարզում թիրախավորվել են ռազմաարդյունաբերական և վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտները, իսկ այլ մարզերում՝ ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքները: Գերատեսչությունը հարձակումը որակել է որպես պատասխան Կիևի կողմից Ռուսաստանի դեմ հարձակումների:

  • Կիսվել: