Կիևի իշխանությունները պարտվում են մարտական գծի գրեթե բոլոր ուղղություններով, այդ պատճառով էլ անցել են բացահայտ ահաբեկչшկան գործողությունների՝ Արևմուտքի աջակցությամբ. Պուտին
Կիևի իշխանությունները պարտվում են մարտական գծի գրեթե բոլոր ուղղություններով, այդ պատճառով էլ անցել են բացահայտ ահաբեկչական գործողությունների՝ Արևմուտքի աջակցությամբ։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ռուսաստանը կարողանում է դիմակայել բոլոր այն փորձերին, որոնք նպատակ ունեն խոչընդոտել ՌԴ զարգացումը։ Ռուսաստանն ունի բավական ուժ, ռեսուրսներ և քաղաքական կամք՝ շարունակելու իր ընթացքը»։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանն ենթարկվում է կոշտ և աննախադեպ ճնշման արևմտյան էլիտաների կողմից։ Հակառակորդները փորձում են ռազմական ճանապարհով հաղթել Ռուսաստանին, բայց դա նրանց չի հաջողվում։ Արևմտյան էլիտաները փորձում են ներքին անկայունություն ստեղծել Ռուսաստանում, սակայն դա էլ չի ստացվում։


