ԿՀՎ ղեկավարը ժամանել է Մոսկվա․ աղբյուր
ԿՀՎ ղեկավար Ջոն Ռետկլիֆը ժամանել է Մոսկվա, հայտնում է CBS News-ի թղթակիցը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։
Նշվում է, որ նրա այցը պաշտոնապես դեռևս չի հաստատվել։
Իր հերթին Reuters գործակալությունը հաղորդում է, որ երեքշաբթի օրը Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում վայրէջք է կատարել ամերիկյան Boeing C-17 Globemaster ռազմատրանսպորտային ինքնաթիռը (գրանցման համարը՝ 07-7181)։
Ըստ Flightradar24 ծառայության՝ ինքնաթիռը Մոսկվա է ժամանել Ռիգայից։
Reuters-ին չի հաջողվել պարզել, թե արդյոք օդանավում եղել են ուղևորներ կամ բեռ։ Կրեմլում հայտարարել են, որ տեղեկություն չունեն ինքնաթիռի մասին։ Հայտնի է, որ ինքնաթիռը Ռիգա է ժամանել օգոստոսի 23-ին Վաշինգտոնից ոչ հեռու գտնվող Մերիլենդ նահանգում տեղակայված «Քեմփ Սփրինգս» ավիաբազայից։
Տեղեկության հաստատման դեպքում Ռետկլիֆը կդառնա ԱՄՆ վարչակազմի ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, որն այցելել է Ռուսաստան՝ ուկրաինական հակամարտությունը կարգավորելու նպատակով։



