Խերսոնում չորս մարդ է զոհվել քաղաքացիական ավտոբուսի վրա հարվածից հետո
Ուկրաինական զորքերի կողմից արձակված «HIMARS» հրթիռը խոցել է Խերսոնում քաղաքացիական ավտոբուսը, հայտնել են արտակարգ ծառայությունները, փոխանցում է Ռիա Նովոստին։
Վերջին տվյալներով՝ զոհվել է չորս խաղաղ բնակիչ, երեքը՝ վիրավորվել։
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ` ուրբաթ լրագրողներին մարզի արտակարգ ծառայությունների ներկայացուցիչն ասել է.
«Ժամը 07:05-ին Ուկրաինայի Զինված ուժերը գնդակոծել են Դարեևսկի կամրջի տարածքը՝ արձակելով չորս HIMARS հրթիռ: Հրթիռները խոցել են քաղաքացիական ավտոբուսը։ Չորս խաղաղ բնակիչ է զոհվել, երեքը՝ ծանր։ Տուժածների թիվը նախնական է, տարհանման աշխատանքները շարունակվում են»,- ասել է նա։