կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
«Խաղաղություն եմ մաղթում»․ Իսպանիայի կոնգրեսի պատգամավորը շնորհավորել է Արցախի տոնը

«Խաղաղություն եմ մաղթում»․ Իսպանիայի կոնգրեսի պատգամավորը շնորհավորել է Արցախի տոնը

Իսպանիայի կոնգրեսի պատգամավոր, ազգությամբ բասկ Ջոն Ինարիտու Գարսիան Twitter-ում շնորհավորել է Արցախի անկախության 30-ամյակը։

«Շնորհավոր տոնդ, Արցա՛խ։ Այսօր լրանում է Արցախի անկախության 30 -ամյակը: Խաղաղություն և բարգավաճում եմ մաղթում այս ժողովրդին, որը շատ է տուժել պատերազմական վայրագությունների պատճառով», - գրել է Ինարիտուն։

Ջոն Ինարիտու Գարսիան մի քանի անգամ եղել է Հայաստանում և Արցախում։ Վերջին անգամ նա Հայաստան էր ժամանել 2020-ի նոյեմբերին, երբ դեռ Արցախում պատերազմը չէր ավարտվել։




  • Կիսվել: