շաբաթ, հոկտեմբեր 3
3 / 10 / 2026
Կաթոլիկ ուխտավորների տեղափոխող մեքենան մահաբեր ՃՏՊ-ի է ենթարկվել Քենիայում․ 13 մարդ է զոհվել

Կաթոլիկ ուխտավորների տեղափոխող մեքենան մահաբեր ՃՏՊ-ի է ենթարկվել Քենիայում․ 13 մարդ է զոհվել

Քենիայից դեպի Մոմբասա նավահանգստային քաղաք տանող ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել: Ինչպես հայտնում է «Associated Press»-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը, զոհվածների մեծ մասը աղոթատեղի գնացող ուխտավորներ են եղել:

Ողբերգական պատահարը տեղի է ունեցել կեսգիշերն անց՝ Սալամա բնակավայրի մոտակայքում: Ոստիկանության տվյալներով՝ բեռնատարի թամբային քարշակի վարորդը, փորձելով վազանց կատարել մեկ այլ բեռնատարի, կորցրել է մեքենայի կառավարումն ու բախվել մի քանի ավտոմեքենաների, այդ թվում՝ ուխտավորներին տեղափոխող մարդատար ֆուրգոնին:

 

Վթարի հետևանքով ֆուրգոնի վարորդն ու առնվազն 12 ուղևոր տեղում մահացել են:

Մոմբասայի կաթոլիկ թեմի արքեպիսկոպոս Մարտին Կիվուվան հայտնել է, որ ուխտավորները գնում էին մայրաքաղաք Նայրոբիից դեպի արևմուտք գտնվող Նակուրու շրջան՝ մասնակցելու աղոթքի արարողությանը: Դեռևս հայտնի չէ, թե ընդհանուր առմամբ քանի մարդ է եղել ֆուրգոնում, և արդյոք կան ողջ մնացածներ:

Ճանապարհատրանսպորտային պատահարները լուրջ հիմնախնդիր են Քենիայում և աֆրիկյան այլ երկրներում: Նման վթարների հիմնական պատճառներն են արագության գերազանցումը, ճանապարհների անմխիթար վիճակը և մեքենաների անբավարար տեխնիկական սպասարկումը:

  • Կիսվել: