կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Կաշառք ստանալու կասկածանքով կալանավորվել է ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետը

Կաշառք ստանալու կասկածանքով կալանավորվել է ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետը

Մոսկվայում կալանավորվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության կադրերի վարչության պետ Յուրի Կուզնեցովը: Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն հայտնել է, որ նա կասկածվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ (ՌԴ ՔՕ 290-րդ հոդվածի 6-րդ մաս):

«Քննության տվյալներով՝ 2021-2023 թվականներին, լինելով Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ութերորդ վարչության պետ, Կուզնեցովը առևտրային կառույցների ներկայացուցիչներից կաշառք է ստացել նրանց օգտին որոշակի գործողություններ կատարելու համար», - ասված է քննչական կոմիտեի հայտարարության մեջ:

Նշվում է, որ գործի հետաքննության շրջանակում խուզարկություններ են իրականացվել, առգրավվել են տարբեր արժույթներով մոտ 100 մլն ռուբլի ընդհանուր գումարի ֆինանսական միջոցներ, ինչպես նաև ոսկյա մետաղադրամներ, կոլեկցիոն ժամացույցներ և թանկարժեք իրեր։

 

  • Կիսվել: