շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Կառուցողական խոսակցություն. ԱՄՆ-ի ներկայացուցիչը՝ իրանական կողմի հետ բանակցության մասին

Կառուցողական խոսակցություն. ԱՄՆ-ի ներկայացուցիչը՝ իրանական կողմի հետ բանակցության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը պատմել է իրանական կողմի հետ իր այսօրվա բանակցությունների մասին։

«Մենք շատ դրական և կառուցողական խոսակցություն ունեցանք»,-ասել է նա և հավելել, որ Իրանի հետ բանակցությունները կշարունակվեն ապրիլի 19-ին:

Նշենք, որ այսօր Ուիթքոֆն Օմանից վերադառնում է ԱՄՆ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Օմանում բանակցել են Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը:

  • Կիսվել: