ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Կարծում եմ՝ կխոսենք. Թրամփը՝ Պուտինի հետ զրույցի հնարավորության մասին.

Կարծում եմ՝ կխոսենք. Թրամփը՝ Պուտինի հետ զրույցի հնարավորության մասին.

ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը NBC-ին տված հարցազրույցում ասել է, որ ընտրություններում հաղթելուց հետո դեռ չի խոսել Վլադիմիր Պուտինի հետ։

«Կարծում եմ՝ կխոսենք»,- ասել է Թրամփը՝ մեկնաբանելով Ռուսաստանի նախագահի հետ բանակցությունների հնարավորությունը։

Նրա խոսքով՝ ընտրությունների նախնական արդյունքների ամփոփումից ի վեր, ինքը խոսել է «հավանաբար» աշխարհի 70 առաջնորդների, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Թրամփը չի հայտնել այս զրույցի մանրամասները։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: