հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Կանխվել է Կիևի կողմից Նիժեգորոդսկի մարզի քիմիական գործարանում ծրագրվող ահաբեկչությունը

Կանխվել է Կիևի կողմից Նիժեգորոդսկի մարզի քիմիական գործարանում ծրագրվող ահաբեկչությունը

Նիժեգորոդսկի մարզի նավթաքիմիական գործարանում ահաբեկչություն է կանխվել, որն Ուկրաինայից համակարգողների ցուցումով նախապատրաստում էին երկու միջինասիացի։ Ձերբակալության ժամանակ հանցագործները դիմադրություն են ցուցաբերել և ոչնչացվել են։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ-ն։
 
«ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Նիժեգորոդսկի մարզում կանխել է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից ծրագրված դիվերսիոն–ահաբեկչական գործողություն`ՌԴ–ի տարածքում արգելված միջազգային ահաբեկչական կազմակերպության գաղափարախոսության կողմնակիցների` միջինասիացի երկու անձանց մասնակցությամբ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ուկրաինացի համակարգողների հանձնարարությամբ նրանք առգրավել են ինքնաշեն պայթուցիկ սարքերով FPV–անօդաչուներ` նավթաքիմիական գործարանի վրա հարձակում իրականացնելու համար։
 
«Ձերբակալության ժամանակ նրանք զինված դիմադրություն են ցուցաբերել և չեզոքացվել են պատասխան կրակով։ Քննչական գործողությունների ընթացքում դեպքի վայրում առգրավվել է 2 անօդաչու՝ արտասահմանյան արտադրության պայթուցիկ մարտական մասերով, «Կալաշնիկով» ինքնաձիգ և «Մակարով» տեսակի ատրճանակ», – հայտնում է ԱԴԾ-ն։
Նրանց հեռախոսներում հայտնաբերվել է նամակագրություն համակարգողների հետ և խոցման միջոցների ու հրազենի պահոցի կոորդինատները։
Քրեական գործ է հարուցվել դիվերսիա նախապատրաստելու փաստով։

  • Կիսվել: