կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Կանադան պատժամիջոցներ է սահմանում «Ռոսնեֆտի» եւ «Գազպրոմի» տասը ներկայացուցիչների դեմ

Կանադան պատժամիջոցներ է սահմանում «Ռոսնեֆտի» եւ «Գազպրոմի» տասը ներկայացուցիչների դեմ

Կանադան պատժամիջոցներ է սահմանում «Ռոսնեֆտի» եւ «Գազպրոմի» տասը ներկայացուցիչների դեմ: Այս մասին ասված Է Կանադայի կառավարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

«Կանադայի աջակցությունն Ուկրաինայի և նրա ժողովրդի համար ասասան է։ Մենք կշարունակենք պատասխանել Ռուսաստանի ղեկավարության ագրեսիայի յուրաքանչյուր ակտին այն միջոցներով, որոնք միտված են թուլացնելու պատերազմ վարելու նրա ունակություն։ Քանի որ սարսափելի իրադարձությունները Ուկրաինայում շարունակում են ծավալվել մեր աչքի առաջ, պարզ է, որ անհրաժեշտ է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել: Անձինք, որոնք օգնում և նպաստում են ռուսական ագրեսիային, պատասխանատվություն կկրեն», - նշել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին։

Մասնավորապես, նոր միջոցառումները սահմանափակումներ են մտցնում  Ռուսաստանի էներգետիկ ոլորտում երկու կարեւոր ընկերությունների ՝ «Ռոսնեֆտի» եւ «Գազպրոմի» 10 առանցքային անձանց դեմ:

Այդ միջոցառումների նպատակն է  ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի ղեկավարության վրա, որպեսզի դադարեցնեն Ուկրաինայի ինքնիշխանության նկատմամբ ոտնձգությունները, հայտնում է unian գործակալությունը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: