ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Կան պահեր, որտեղ Ադրբեջանի ու Ռուսաստանի կարծիքները տարբերվում են. Բայրամով

Կան պահեր, որտեղ Ադրբեջանի ու Ռուսաստանի կարծիքները տարբերվում են. Բայրամով

Նորմալ և լավ. այսպես է բնորոշել Բաքվի եւ Մոսկվայի հարաբերությունները Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նա, մասնավորապես, ասել է. «Կան պահեր, որոնցում կարծիքները տարբերվում են։ Օրինակ՝ ինչ վերաբերում է Ուկրաինայում պատերազմին։ Ադրբեջանական քաղաքականությունը կառուցվում է երկրների տարածքային ամբողջականության ճանաչման վրա, այդ թվում՝ եւ Ուկրաինայի։ Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը բարիդրացիության կողմնակից է, որից կախված են տնտեսական եւ քաղաքական հարաբերությունները»:

 

  • Կիսվել: