Կալկաթայում պահեստի փլուզման հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել․ PTI
Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգի մայրաքաղաք Կալկաթայում պահեստի շենքի փլուզման հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է Press Trust of India գործակալությունը։
Արտակարգ ծառայություններն անմիջապես սկսել են որոնողափրկարարական աշխատանքները՝ քանդելով փլուզված պահեստի փլատակները։ Փլուզման գոտում մնացած մարդկանց տեղորոշելու համար փրկարարները կիրառում են բանակային աշխարհառադարային զոնդավորման համակարգեր։ Դրանց շնորհիվ հաջողվել է 20 բանվոր դուրս բերել փլատակների տակից․ նրանցից մի քանիսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
Նախնական տվյալներով՝ դեպքի պատճառ է դարձել պահեստի շինարարության ընթացքում անվտանգության նորմերի չպահպանումը։ Ոստիկանությունն արդեն ձերբակալել է սեփականատիրոջը, իսկ փլուզման փաստով հարուցվել է քրեական գործ։


