երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Կալասը հայտարարել է հակառուսական պատժամիջոցների 20-րդ փաթեթի մասին

Կալասը հայտարարել է հակառուսական պատժամիջոցների 20-րդ փաթեթի մասին

ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է հակառուսական պատժամիջոցների 20-րդ փաթեթի մասին:

Նա, մասնավորապես, նշել է. «Դառը ճշմարտությունն այն է, որ այս պատերազմը կարող է երկար ձգվել, եթե մենք հավաքական կերպով չավելացնենք ճնշումը Ռուսաստանի վրա, որպեսզի նա դադարեցնի այն։ Եվրոպայի քաղաքականությունը մնում է հետևողական: Մենք աջակցում ենք Ուկրաինային և ավելացնում ծախսերը Ռուսաստանի համար»:

Կալասի խոսքով՝ ԵՄ-ն Ուկրաինային 90 մլրդ եվրոյի չափով վարկ կհատկացնի պետական գործառույթների և պաշտպանության ֆինանսավորման համար։

Ըստ նրա՝ Ռուսաստանը բանակցություններին լուրջ կվերաբերվի միայն այն դեպքում, եթե ստիպված լինի դա անել։

«Մենք քննարկում ենք նաև եվրոպական պաշտպանությունը։ Մենք հասկանում ենք, որ Ռուսաստանի հավակնությունները դուրս են գալիս Ուկրաինայի սահմաններից։ Մեր երկրների և քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար Եվրոպան պետք է է՛լ ավելի ամրապնդի իր պաշտպանական պատրաստվածությունը»,-ասել է Կալասը և հավելել, որ հակառուսական պատժամիջոցների 20-րդ փաթեթը նախատեսվում է հաստատել մինչև փետրվարի վերջ:

 

  • Կիսվել: