կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Կադիրովը Միրզոյան եղբայրներին մեղադրում է Wildberries-ի «ռեյդերական զավթման» համար

Կադիրովը Միրզոյան եղբայրներին մեղադրում է Wildberries-ի «ռեյդերական զավթման» համար

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը գործարար Վլադիսլավ Բակալչուկի հետ հանդիպումից հետո Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովին հանձնարարել է ուսումնասիրել Wildberries շուկայի և արտաքին գովազդի օպերատոր Russ Outdoor-ի միաձուլմանն առնչվող իրավիճակը, հայտնում ե ռուսական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ քաղաքական գործիչը տեղի ունեցածը անվանել է «բացահայտ և հանդուգն ռեյդերային զավթում»: Դրանում նա մեղավոր է համարում Լևան և Ռոբերտ Միրզոյան եղբայրներին, ինչպես նաև «մի քանի հայտնի կովկասցիների»։

էլեկտրոնային առևտրի հարթակի հիմնադիր Տատյանա Բակալչուկը հերքել է ընկերությանը տիրանալու մասին տեղեկությունը և հայտարարել ամուսնուց բաժանվելու մասին:

Կադիրովն իր թելեգրամյան ալիքում հայտարարել է, թե հունիսի սկզբից «իրավական մեքենայությունների ճանապարհով» Wildberries-ի ակտիվները Russ Outdoor ընկերության միջոցով «հապճեպ անցել են ուրիշի ձեռքում»։ «Ես գիտեմ, որ այս ռեյդերական գործընթացի լծակները եղբայրներ Լևան և Ռոբերտ Միրզոյանների, ինչպես նաև մի քանի հայտնի կովկասցիների ձեռքում են»,- հավելել է Կադիրովը։

Ինքը՝ Տատյանա Բակալչուկը, հայտնել է, որ Wildberries-ի և Russ Outdoor-ի միաձուլումը ռեյդերային զավթում չէ։ «Սա բաժանություն է»,- գրել է նա իր թելեգրամյան ալիքում՝ կցելով Վլադիսլավ Բակալչուկի և Ռոբերտ Միրզոյանի հետ համատեղ լուսանկարը։ «Ի սկզբանե ամեն ինչ համաձայնեցված էր Վլադիսլավի հետ, նա նոր կառույցի բարձրագույն ղեկավարության հետ անձամբ ներկա է եղել միավորված ընկերության շնորհանդեսին», - հայտարարել է Բակալչուկը:

Wildberries-ում հայտարարել են, որ աշխատանքները շարունակվում են բնականոն հունով։ «Ամուսնալուծության գործընթացի մանրամասները և զգացմունքային մանրամասները գործարար պարբերակաների համար հետաքրքրություն չեն ներկայացնում», - հայտնել է մամուլի ծառայությունը։

Ըստ հանրամատչելի տվյալների՝ 2020 թվականի ամառվանից Russ Outdoor-ի 73,6%-ը պատկանում է «Стинн» ՍՊԸ-ին, դրա շահառուներն են եղբայրներ Լևան և Ռոբերտ Միրզոյանները, ինչպես նաև Ինգուշեթիայից Միացյալ Ռուսաստան խմբակցության Պետդումայի պատգամավոր Բեկխան Բարախոևը։

Ռամզան Կադիրովը Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովին հանձնարարել է կարգավորել Wildberries-ին առնչվող իրավիճակը։ Կադիրովը նշել է, որ Russ Outdoor-ի շրջանառությունը «հարյուր անգամ պակաս» է, քան Wildberries-ը, և այս ընկերությունը զբաղվում է բոլորովին այլ բիզնեսով՝ գովազդով։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: