երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Ջասթին Թրյուդոյի կուսակցությունը հաղթանակ է տարել Կանադայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում

Ջասթին Թրյուդոյի կուսակցությունը հաղթանակ է տարել Կանադայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կուսակցությունը հաղթել է երկրում կայացած խորհրդարանական ընտրություններում:

«Մենք բոլորս այնքան շատ ենք աշխատել անցյալ շաբաթների ընթացքում և վերջին մի քանի տարիներին: Եվ այնքան բանի ենք հասել: Եկեք չմոռանանք անցած ճանապարհն ու դժվար օրերը, որոնց միջով միասին ենք անցել: Եվ եկեք նայենք դեպի ապագա և այն ամենին, ինչին դեռ հասնելու ենք և կառուցելու ենք միասին: Եկեք աշխատենք միասին և իրականացնենք նոր օրվա խոստումները»,- ասել է երկրի առաջնորդը ելույթ ունենալով Մոնրեալում:

Թրյուդոն շնորահակալություն է հայտնել քաղաքական մրցակիցներին՝ «կարևոր պահի մասնակիցը լինելու համար»:

Ընդդիմադիր Պահպանողական կուսակցության առաջնորդ Էրին Օ'Թուլը, իր հերթին, շնորհավորել է Թրյուդոյին հաղթանակի կապակցությամբ:

Վերջինս ընդգծել է, որ թեև Թրյուդոյի կուսակցությունը հաղթանակ է տարել ընտրություններում, չի ստացել մեծամասնությունը օրենդիր մարմնի ստորին պալատում:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Լիբերալ կուսակցությունը հաղթել է 156 շրջանում և ստացել ընտրողների ձայների 31,8 տոկոսը: Պահպանողական կուսակցությունը  հաղթանակ է տարել 121 շրջանում՝ ստանալով ձայների 34,1 տոկոսը:

  • Կիսվել: