Իտալիան չի նախատեսում մասնակցություն Ուկրաինայում ռազմական գործողություններին. Մելոնի
Իտալիան չի նախատեսում մասնակցություն Ուկրաինայում ռազմական գործողություններին։ Այս մասին ասված է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ Մելոնին մասնակցել է մոտ 25 արևմտյան երկրների ղեկավարների տեսակոնֆերանսին՝ նվիրված Ուկրաինայի իրավիճակին, որին մասնակցել է նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։
«Վարչապետը հաստատել է, որ Իտալիան մտադիր է շարունակել աշխատանքը եվրոպացի գործընկերների և ԱՄՆ-ի հետ՝ սահմանելու (Ուկրաինայի) անվտանգության ուժեղ և արդյունավետ երաշխիքներ։ Նա նաև հաստատել է, որ երկրի մասնակցությունը հնարավոր ռազմական առաքելությանը տեղում չի նախատեսվում»,- ասված է հաղորդագրության մեջ։